Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
ՀՀ վարչապետն ու Ստեֆան Վիսկոնտին քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: