Artsakhpress

Հասարակական

Երեւան է ժամանել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ

Ֆրանսիայից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր վաղ առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:  

Երեւան է ժամանել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ

Երեւան է ժամանել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օդանավը դիմավորել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանը, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
 
ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
 
Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու գործում: Ֆրանսիան 2020 թվականին մասնագետ բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 200000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:
 
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այդ առիթով հայտարարել էր. «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200000 դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search