Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են գիտակրթական ոլորտում հայ- ռուսական հարաբերությունների սերտացման հնարավորություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

ՀՀ նախագահն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են գիտակրթական ոլորտում հայ- ռուսական հարաբերությունների սերտացման հնարավորություններին

ՀՀ նախագահն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են գիտակրթական ոլորտում հայ- ռուսական հարաբերությունների սերտացման հնարավորություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Սարգսյանն ու Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:
Երկու երկրների միջև հումանիտար կապերի խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների, արվեստի ու հասարակական գործիչների միջև համագործակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այս բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել:
Հանդիպմանը խոսվել է նաև գալիք տարի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու հնարավորության մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

Search