Հայիթիի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) անդամները մեկ օրով հետաձգել են Սենատի նախագահ Ժոզեֆ Լամբերի նշանակումը երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում:
Հայիթիի նոր նախագահի նշանակումը հետաձգվել է փոխհրաձգության պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությունից առաջ հրաձգություն է տեղի ունեցել: Տուժածների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում: Դեռևս անհայտ է, թե ինչն է փոխհրաձգության պատճառ դարձել և թե ով է այն իրականացրել, փոխանցում է tert.am-ը:
Տեղի լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ արարողության մեկնարկին սպասող մարդկանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո խուճապ է սկսվել: Արդյունքում միջոցառումը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Հայիթիի նախկին նախագահ Ժովենել Մոյիզը սպանվել է հուլիսի 7-ին իր իսկ նստավայրում: Այս շաբաթ ավելի վաղ երկրի դատախազությունը պահանջել է սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ տալ երկրի վարչապետ Արիել Անրիին: