Artsakhpress

Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում, դրանց շարքում առանձնանում է տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը:
«Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 1075 բնակարանների շինարարության ծրագիր, ընդ որում՝ դրանցից 530-ը՝ Ստեփանակերտում, 224-ը՝ Աջափնյակում, 50-ը՝ Հովսեփավանում, 200 բնակարան և 80 առանձնատուն՝ Իվանյանում: Իրականացնում ենք նաև ճանապարհաշինարարական ծրագրեր, որպեսզի մարդկանց շարժն ավելի դյուրին լինի: Այս այցի ընթացքում ականատես եղանք մի շարք շինարարական ծրագրերի ընթացքին: Նախատեսում ենք կյանքի կոչել նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես՝ Ստեփանակերտում՝ մոտ 120, Ասկերանում՝ 32 բնակարաններով բնակելի շենքերի, Ճարտար և Բերդաշեն համայնքներում արտաքին ջրատարերի կառուցում, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի 5.4 կմ ճանապարհահատվածի բարեկարգում: Ա. Խլղաթյանը ծրագրերի ընթացքը գնահատում է բավարար և ըստ գրաֆիկի: «Թումանյան փողոցում արդեն ունենք ավարտման փուլում գտնվող երկու բնակելի շենք, որոնցից մեկն ունի 108, իսկ մյուսը՝ 153 բնակարան: Մինչև տարեվերջ մոտավոր 300 բնակարան կտարամադրվի տեղահանված մեր հայրենկիցներին»,- մանրամասնել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search