Artsakhpress

Քաղաքական

Արվում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով. Փաշինյան

Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար:

Արվում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով. Փաշինյան

Արվում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
«Գործնականում, ՀՀ որևէ ներկայացուցիչ որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների ու անհետ կորածների թեման՝ խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ արվող աշխատանքն այն թեման չէ, որը պետք է քննարկել ամբիոնից»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա փաստեց, որ այդ աշխատանքը չի կարող գոհացուցիչ լինել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ ռազմագերիները տուն չեն վերադարձել: «Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գուցե ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքում մեր ձեռք բերած արդյունքներից»,- ասաց ՀՀ վարչապետը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search