Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն»֊ում տեղի է ունեցել «Յան Սփիրեյշն» արտադրամասի ձեռագործ հագուստի ցուցադրությունը:

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Յան Սփիրեյշն» ընկերությունը, 2015 թվականից սկսած, իր գործունեությունը ծավալում էր Շուշիում: Ընտանեկան ներուժով հիմնված արտադրամասն աշխատանքի ավելի մեծ ծավալներով վերաբացվել է Ստեփանակերտում։ Մեզ հետ զրույցում «Յան Սփիրեյշն» ձեռագործ հագուստի արտադրամասի հիմնադիր-տնօրեն Անուշ Մանուկյանը պատմել է.

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Փոքր տարիքից միշտ սիրել եմ գործել, մեր տանը բոլորը գործում էին:Պատերազմից հետո, երբ Արցախում կային հոգեբանական և տնտեսական ընկճման միտումներ, մի խումբ սփյուռքահայերը մտածեցին, որ դա պետք է փարատվի բիզնեսին զարկ հաղորդելով: Ներկայացված մի քանի ծրագրերից ընտվեց «Յան Սփիրեյշն» արտադրամասի վերաբացման ծրագիրը: Մենք արտադրում ենք մանկական, կանացի և տղամարդկանց հագուստ, այսինքն՝ հագուստ ողջ ընտանիքի համար: Ընկերության արտադրանքը հասանելի կլինի ինչպես Արցախում ու Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, իսկ պատվերների ամբողջ գործընթացը կկազմակերպվի օնլայն տարբերակով, ինչը հնարավորություն կտա արտադրանքը սպառել արտասահմանյան շուկայում, մասնավորապես՝ ԱՄՆ֊ում, Ռուսաստանում, Եվրոպայում»,- ասել է Ա. Մանուկյանը: Ընկերությունը որդեգրել է կարևոր մի գաղափար՝ մերժել թուրքական արտադրանքը։ «Արտադրամասում օգտագործվող բոլոր նյութերը ներկրվում են արտասահմանից: Թելերը բարձրորակ են։ Մեր բոլոր մոդելները գործված են էսքիզներով: Այսօր արտադրամասն ունի տասը աշխատող, որոնց թվում են Արցախի գյուղերից տեղահանված կանայք»,- նշեց մեր զրուցակիցը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search