Artsakhpress

Հասարակական

Ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում. Կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի շենքի բացման արարողությունը

Ստեփանակերտում կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում. Կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի շենքի բացման արարողությունը

Ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում. Կայացել է «Պոլ Էլյուարի տուն  ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի շենքի  բացման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է դրոշների բարձրացման արարողությամբ:

Արցախի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայի դրոշինը՝ «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շատ թանկ շփումներ են հաստատվել բարձր արժեքներ կրող մի խումբ ֆրանսիացիների հետ, որով, ըստ էության, ես զգում եմ Ֆրանսիան և նրա մշակույթը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այդ հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, ինչի արդյունքում ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեությունը կյանքի կոչվեց, և ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում։ Ինչու՞ Պոլ Էլյուար։ Որովհետև նա զենք ու գրիչ կրող, անարդարությունների, ատելության, պատերազմի, սարսափի դեմ պայքարող ոգի է։ Նա ազատության խորհրդանիշ է։ Ես տպավորված եմ ֆրանսիական ժողովրդի՝ հայերիս նկատմամբ արտահայտած ապրումակցման՝ էմպատիայի զգացման խորությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Լ.Ղարախանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժերար Գերգերյանը տեղեկացրեց, որ կենտրոնում շա­բա­թա­կան առն­վազն 3 մի­ջո­ցա­ռում է կազ­մա­կեր­պվե­լու։

Բնութագրությունը հասանալի չէ

«Եր­կար ժա­մա­նակ է, ինչ փոր­ձում եմ հաս­կա­նալ այս ժողովրդի՝ հո­ղին այսչափ կապ­ված լի­նե­լու ի­մաս­տը, երկ­րին այսչափ կառ­չե­լու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը։ Եվ հասկացա, որ ի­րա­կա­նում էա­կա­նը կապ­վա­ծու­թյունն է. պետք է հի­շել կա­պը նախ­նի­նե­րի հետ։ Մենք պետք է ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը դարձ­նենք շա­րու­նա­կա­կան փո­խա­նա­կում­նե­րի մի հար­թակ, ո­րը բաց կլի­նի բո­լոր մշա­կույթ­նե­րի հա­մար, ինչ­պես նաև ամ­րապն­դենք մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը»-ա­սաց Ժ. Գեր­գե­րյա­նը։

Միջոցառման վերջում կենտ­րո­նի տա­րած­քում կազ­մա­կերպ­վեցին ծա­ռա­տունկ ու խորհրդանշական հյու­րա­սի­րու­թյուն։

Բնութագրությունը հասանալի չէ

Բացման արարողությանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի անդամներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search