«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր ծրագրերն իրականացնել Արցախում: Այս անգամ հիմնադրամը վերանորոգել է Մարտունի քաղաքի բնակիչ, զինծառայող, Արցախյան 3-րդ պատերազմում վիրավորված Հայկ Հակոբյանի՝ պատերազմի ընթացքում վնասված տունը։
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Մարտունիում տուն է վերանորոգվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Բեդյանն ասել է. «Արդեն հինգերորդ վիրավոր զինվորի տունն ենք վերանորոգում Մարտունու շրջանում: