Artsakhpress

Սփյուռք

Նախատեսել ենք աշխարհին տեսանելի փոքր միջոցառում. Աֆեյանը` Վենետիկի «Ավրորայի» մասին

Վենետիկում «Ավրորվա» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնելը խորհրդանշական քայլ է։

Նախատեսել ենք աշխարհին տեսանելի փոքր միջոցառում. Աֆեյանը` Վենետիկի «Ավրորայի» մասին

Նախատեսել ենք աշխարհին տեսանելի փոքր միջոցառում. Աֆեյանը` Վենետիկի «Ավրորայի» մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վենետիկում «Ավրորվա» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնելը խորհրդանշական քայլ է։ հայկականը» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։
 
Նշենք, որ 2021 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը:
 
«Վենետիկում` հայ ազգի պատմական վայրերից մեկում, մրցանակաբաշխությունն անցկացնելը խորհրդանշական է։ Եկար տարիներ մեզ խնդրել են, որ դրսում անցկացնենք այն, և սա ճիշտ պահն է։ Մենք չենք նախատեսել մեծ միջոցառում` նախատեսել ենք, որ այն փոքր միջոցառում կլինի, սակայն տեսանելի կլինի աշխարհի համար»,–ասաց Աֆեյանը։
 
Նա հավելեց, որ հետագա տարիներին մրցանակաբաշխությունը կրկին Հայաստանում է անցկացվելու։
 
«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանն էլ հայտնեց, որ «Ավրորայի» շրջանակներում գումարի մի մասը, հավանաբար, կգնա Աֆղանստանին, մի մասն էլ` Արցախին։
 
Նրա խոսքով` մեր ազգը տարածված է ամբողջ աշխարհում, և Վենետիկը ամենակարևոր մշակութային վայրերից մեկն է, ինչի համար էլ հենց այնտեղ կանցկացվի մրցանակաբաշխությունը։ Վարդանյանը նշեց նաև, որ փորձում են ուշադրություն հրավիրել այն վայրերի վրա, որտեղ հայերն իրենց ներկայությունն ունեն։
 
Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել էր` բացի մրցանակի շնորհման արարողությունից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search