Սեպտեմբերի 21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա օրերի եղանակն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +11…+16, ցերեկը՝ +27… +30 աստիճան։
Սեպտեմբերի 22-23-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-25-ի գիշերը կնվազի 3, ցերեկը 4-6 աստիճանով: