Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ

Ռուս խաղաղապահները շարունակում են համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախի բնակավայրերի տեղական իշխանություններին՝ բնակիչների բազմակողմանի խնդիրների լուծման գործում:

Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ

Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց ռուս խաղաղապահների հնարավոր չէ ինժեներական աշխատանքներ իրականացնել կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող ջրատարի վրա:
«Այսօր մենք ժամանեցինք Մաճկալաշեն գյուղ` այնտեղ խմելու ջրի ապահովման խնդրի լուծման նպատակով խողովակաշարի անցկացման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Այս բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը և հավելել.
«Որպեսզի Արցախի բնակիչներն արագ վերադառնան խաղաղ կյանքի և մոռանան անցած տարվա դժվարությունները, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները ձեռնարկում են մի շարք միջոցառումներ` ապահովելով գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը, ցորենի բերքահավաքը, խաղողի մթերումը, ինչպես նաև բնակիչներին խմելու ջրի նպատակային առաքումը, գյուղատնտեսական հողերի ականազերծումը, որտեղ դեռ կա չպայթած զինամթերք: Խաղաղապահները մարդասիրական միջոցառումներ են իրականացնում նաև բազմազավակ և բռնագաղթած ընտանիքներին օգնելու նպատակով»,- հավելել է Զայցևը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկսվելը, ռուս սակրավորները հետախուզել և պայթուցիկ նյութերից մաքրել են համապատասխան տարածքները:
«Գյուղատնտեսական աշխատանքներ սկսելուց առաջ սակրավորները կատարում են ինժեներական հետախուզություն: Այսօր մենք անցել ենք ավելի քան 500 մետր»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Անտոնովը:
«Ոչ հեռվում մենք ունենք արտեզյան ջրհոր, որից խողովակաշար կանցկացվի դեպի լեռը, որտեղ կկառուցվի ջրավազան, այնտեղից էլ արդեն ջրվելու են խաղողի այգիները: Առանց ջրելու վատ բերք է ստացվում, իսկ եթե երկու ամսից ավելի անձրև չի տեղում, ապա հնարավոր չէ բերք ակնկալել: Այս տարի 4 ամիս անձրև չի տեղացել, ուստի բերքը շատ քիչ է: Ջրամատակարարման համակարգի ընդհանուր երկարությունը, ըստ նախագծի, 5 կիլոմետր է: Խաղաղապահներն ապահովում են մեր անվտանգությունը, և մենք կարողանում ենք աշխատել խաղաղ պայմաններում, իսկ գյուղացիները կարողանում են խաղողը հավաքել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղաղապահներին մեզ օգնելու համար»,- ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search