Artsakhpress

Տնտեսական

«Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ». Սամվել Կարապետյանը շուրջ 780 մլն դոլարի ներդրումներ խոստացավ

Այսօր այստեղ են հավաքվել Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների կայացած ներկայացուցիչներ:

«Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ». Սամվել Կարապետյանը շուրջ 780 մլն դոլարի ներդրումներ խոստացավ

«Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ». Սամվել Կարապետյանը շուրջ 780 մլն դոլարի ներդրումներ խոստացավ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ում իր ելույթի ժամանակ նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ համար հատկապես հաճելի է, որ ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանն է: Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ: Մենք այսօր չենք հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին եւ կոչ չենք անելու ձեզ միջոցներ փոխանցել այդ հիմնադրամներին: Մենք կոչ ենք անելու արդյունավետ ներդրումներ անելու Հայաստանի տնտեսության մեջ: Չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է բիզնեսի համար բարենպաստ երկիր լինել հատկապես Ռուսաստանի գործարարների համար: ՀՀ տնտեսությունը բաց է սերտ համագործակցության համարշնորհիվ մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար բարեկամական հարաբերությունների: Հենց այդ նպատակով էլ Հայ գործարարների ասացիացիան կազմակերպել է այս ֆորումը, որի նպատակներն են Հայաստանի տնտեսության զարգացում ներդրումների միջոցով, տարբեր երկրների, առաջին հրթին Ռուսաստանի գործարարների միջեւավելի սերտ տնտեսական համագործակցության հաստատում, նոր մակարդակի երկխոսության ձեւավորում եւ ամբողջ աշխարհով հայ գործարար համայնքի միավորում,  երիտասարդ գործարարության խթանում եւ աջակցություն:
ՀՀ-ում ռեալ ներդրումներ ներգրավելու համար կարեւոր է բազմակողմանի աշխատել ներդրումային կլիմայի բարելավման ուղղությամբ: Պետությունն իր հերթին բիզնեսի համար պետք է այնպիսի պյմաններ ստեղծի, որոնց առկայության դեպքում այն առավել հարմար ու արդյունավետ գործի:
Քանի որ ՀՀ-ում շուկան սահմանափակ է, անհրաժեշտ է այն ինտեգրել ավելի մեծ միջազգային շուկաների, որոնցից ամենակարեւորը ռուսականն է:
Այդ կապակցությամբ կուզենայի հատուկ ընդգծել ռուսաց լեզվի դերը որպես ինտեգրման կարեւոր գործոն մեր երկրների միջեւ: ՌԴ-ն ու ՀՀ-ն կապված են մշակութային, հոգեւոր, պատմական ու տնտեսական երկարամյա սերտ կապերով:
Հայկական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է կազմակերպել ռուսաց լեզվի պետական մակարդակով ուսուցումը: Նախեւառաջ խոսքը դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է:
Հայերն իսկական ներուժ ունեցող  ժողովուրդ են եւ մեր խնդիրն է համախմբել մեր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար:
Դրա համար ուզում եմ ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա 5 տարիների ներդրումային ծրագիրը: Առաջինը էներգետիկայի լորտն է: Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում նոր հզորությունների ստեղծման, էլցանցերի արդիականացման համար նախատեսում ենք ներդնել մինչեւ 600 մլն դոլար:
ԵՐկրորդ կարեւոր ուղղությունն արտադրությունն է. այս նպատակի համար հատկացվելու է 50 մլն դոլար:
Երրորդ կարեւոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է, որի համար եւս կհատկացնենք մոտ 50 մլն դոլար:
Հաջորդը երիտասարդական գործարարության խթանումն է, որին ուղղված ծրագրերին կտրամադրենք մոտ 30 մլն դոլար:
Եվ 5-րդը, կարեւոր եմ հմարում շարունակել Արցախի զարգացման ծրագրերը: Մեր խնդիրնէ  ապահովել կայուն եւ անվտանգ ապագա Արցախի համար: Այդ ծրագրերի համար կհատկացնենք մոտ 50 մլն դոլար»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search