Ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքի գյուղամիջյան ճանապարհը։
Ասֆալտապատվում է Հերհերի գյուղամիջյան ճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:
«Կասֆալտապատվի մոտ 800 մետր երկարությամբ ճանապարհահատված։ Նշված ճանապարհահատվածը գտնվում է Ծովատեղ-Հերհեր միջհամայնքային ասֆալտապատ ճանապարհի և Հերհերի գյուղամիջյան սալապատ ճանապարհի միջանկյալ հատվածում։
Սեպտեմբեր ամսվա սկզբին կատարվել են հողային հարթեցման և խճապատման, հիմա արդեն՝ ասֆալտբետոնե շերտի հետ կապված աշխատանքները»,-նշեց Ա. Սաղյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գործընթացն իրականացվում է պետական միջոցներով, իսկ կապալառու կազմակերպությունը «Վերածնունդ» ՍՊԸ֊ն է։