Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։

Նախագահ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

Նախագահ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:
 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search