Artsakhpress

Հասարակական

«Այբ»-ը նոր ծրագիր է նախաձեռնել. մասնակցել կարող են նաև արցախցիները

«Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է նոր՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիր, որը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան Բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։

«Այբ»-ը նոր ծրագիր է նախաձեռնել. մասնակցել կարող են նաև արցախցիները

«Այբ»-ը նոր ծրագիր է նախաձեռնել. մասնակցել կարող են նաև արցախցիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այն նախագծային կրթություն է, որը նախատեսված է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների (ինչպես նաև՝ քոլեջների և ուսումնարանների) համար։

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց մոտ գործնական մտածողության, հետազոտական և վերլուծական հմտությունների ձևավորումն ու զարգացումը, երկրին նվիրված, սեփական ինքնությանն ու արժեքներին հաղորդակից երիտասարդների համայնքի ձևավորումը։ «Այբ» հիբրիդային կրթությունն անցկացվելու է մեծամասամբ առցանց։ Կրթությունն ամբողջովին անվճար է։ Նախատեսվում է ընտրել մինչև 120 մասնակցի։ Մասնակիցներից կկազմվեն նախագծային թիմեր։ Յուրաքանչյուր թիմ կունենա մեկ ղեկավար, որը կուղղորդի և կաջակցի թիմին՝ նախագծի ամբողջ ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը՝ հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի 2021 թվականի նոյեմբերի 1-ից և կավարտվի 2023-ի մայիսին։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ աշակերտի շաբաթական զբաղվածությունը լինելու է մինչև 10 ժամ։ «Կրթական ծրագիրն ունի մի շարք առավելություններ՝ իրական խնդիրների լուծում, տարբեր առարկաներից գիտելիքների համադրված կիրառում, «Փափուկ» հմտությունների զարգացում՝ թիմային աշխատանքի միջոցով, նախագծի ուղղությունից կախված՝ մեկ մասնագիտական առարկայի խորացված ուսուցում, ապագա մասնագիտությունն ընտրելու փորձադաշտ, քաղաքացիական ակտիվության և հասարակական կյանքին մասնակցության խթանում»,- ընդգծել է նա։

Առցանց դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 29-ը։ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին կարելի է դիմել՝ լրացնելով հետևյալ առցանց դիմումը՝ https://ahl.ayb.am/։

Լրացուցիչ հարցերի դեպքում ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ + 374 98 543 707 + 374 77 010 863, կամ նամակ ուղարկել hybridlearning@ayb.am էլեկտրոնային հասցեին։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Search