Artsakhpress

Վերլուծական

Սպիտակ Թուղթ․ նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ

2020թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւ քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։

Սպիտակ Թուղթ․ նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ

Սպիտակ Թուղթ․ նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես Սպիտակ Թուղթ, որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության՝ այդ պատերազմում։ Այս զեկույցը նաեւ սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է  տարածաշրջանային եւ միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաեւ առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների եւ բարեփոխումների վերաբերյալ:
 
Սպիտակ Թուղթը, որի խորագիրն է՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները»,  իրենից  ներկայացնում է Հայաստանի, Ղարաբաղի եւ ողջ  հայոց աշխարհի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն:
 
Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողական ամփոփագրով, Բովանդակության ինտերակտիվ ցանկով եւ տեքստը լրացնող հավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն:
 
Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի եւ ապագա տարբերակների մի համակարգված  վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, եւ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական ​​դատողությունների վրա՝ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաեւ օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձեւակերպելիս:
 
Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաեւ աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետեւանքների վերաբերյալ:
 
Երեք հեղինակները՝ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան եւ նախկին դիվանագետ), սերտորեն եւ տարբեր կերպ ներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքում՝  երկար տարիների ընթացքում:
 
«Սպիտակ Թուղթը սահմանող մեկ կարեւոր առանձնահատկությունը նրա  լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողների վստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետները մեր հարցվողների տեսակետներից, եւ  ամբողջությամբ հնչեցրել առկա բոլոր կարծիքները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մեր կարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներից մեկը՝ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:
 
Հետազոտության առաջին մասն իրենից ներկայացնում է 45 հարցվածների տեսակետների սպեկտրի ամփոփումը. տեսակետներ, որոնք վերաբերում են հեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկված հարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերում՝ արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:
 
Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվա Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ, ինչպես նաեւ այն գործոնները, որոնք Հայաստանը եւ հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրություն կատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբեւէ, պետք է ավելի իմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:
 
Սպիտակ Թուղթը տրամադրվել է Հայաստանի եւ Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական ​​կենտրոններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:
 
«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, - ասում է հեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանը՝ Փարիզից, - բայց եւ անմիջական առնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ եւ կառավարության քաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները եւ առաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի ղեկավարներին, ինչպես նաեւ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:
 
Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթի երրորդ նախնական տարբերակը եւ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այս Սպիտակ Թուղթը մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելու ջանքերին. այնքանով, որքանով դա  հնարավոր է ներկա իրավիճակում:
 
«Հեշտ չէր հասնել երկու նպատակներին՝ առաջարկելով մի հավաքական աշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», - ասում է երրորդ հեղինակը՝ Բոստոնից  Ժիրայր Լիպարիտյանը եւ հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային եւ տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց  որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք  եւ ինչ հնարավորություններ կան հիմա»:

 

Սպիտակ Թուղթն այժմ հասանելի է հանրությանը:

 

Տե՛ս անգլերեն տեքստը:

Տե՛ս հայերեն տեքստը:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search