Համացանցում հայտնվել է ՌԴ Պերմի երկրամասում վերգետնյա հետիոտնային անցման փլուզման վայրից տեսանյութ:
ՌԴ-ում վարորդի սխալի պատճառով վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել. կան զոհեր
MAN մակնիշի ինքնաթափը չէր իջեցրել թափքը, ինչի հետևանքով այն հարվածել է անցմանը, որն էլ փլուզվել է: Փլատակների տակ է հայտնվել նաև հակառակ ուղղությամբ ընթացող «Գազելը»: Երկու վարորդներն էլ զոհվել են:
Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: