Artsakhpress

Հասարակական

Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «Որոտ-2021» զորավարժությունը

 Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվել է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «Որոտ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։

Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «Որոտ-2021» զորավարժությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։
«Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։
Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։
Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, ըստ սցենարի, հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջացառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։

Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։
«Որոտ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
«Հարգարժա՛ն Վալերի Անատոլևիչ, հարգելի՛ գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ։
Մենք այսօր հետևում էինք համատեղ հատուկ հակաահաբեկչական «Որոտ-2121» գործողության վարժանքներին, որի նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն ու մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումն էր։
Մեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները գործում էին ներդաշնակ ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. մարտիկները հաշված րոպեների ընթացքում կատարեցին առաջադրված խնդիրը` վնասազերծելով հանցավոր խմբերը և փակելով թմրամիջոցների առաքման ուղիները։
Այսօրվա զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ի զորու ենք մշակել և իրականացնել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի փոխհամաձայնեցված մարտավարություն ու ռազմավարություն։
Այսօրվա վարժանքներին մասնակցած ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին հայտնում եմ իմ շնորհակալությունը` համոզված, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի ու կխորանա։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Քարտուղարությանը` զորավարժության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար»,- իր խոսքում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
«Հարգարժա՛ն Վահե Ռոբերտովիչ, զորավարժության հարգելի՛ մասնակիցներ:
Վարժանքների մտահղացմամբ նախատեսված խնդիրների մշակման ու լուծման ուղղությամբ իրականացված գործողություններն արժանի են բարձր գնահատականի։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ հատուկ գործողությունների և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի համալիր ռազմավարական գործողությունների ընթացքում, զորավարժությունից զորավարժություն, տարեցտարի աճում է օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմն ու փոխգործակցության կազմակերպումը, ինչը կարևոր ցուցիչ է, որ ունենք բոլոր ուժերն ու միջոցները՝ առաջադրված խնդիրները լուծելու համար։
Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը մեր պատասխանատվության գոտում մեզնից պահանջում է առավելագույն պատրաստականություն՝ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ռազմական ու ռազմավարական անվտանգության ապահովման գործում։
Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից մեր առջև խնդիր է դրվել ամրապնդել կոլեկտիվ անվտանգության համակարգը, այդ թվում` կատարելագործել կոլեկտիվ ուժերի պատրաստությունն ու հագեցումը ժամանակակից սպառազինությամբ ու հատուկ տեխնիկայով։ Պետությունների ղեկավարները դրա վերաբերյալ ընդունել են համապատասխան որոշումներ։ Այդ առումով չեմ կարող չնշել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդգծել է մեր գործունեության այդ ուղղության առաջնահերթությունը՝ կազմակերպությունում ՀՀ նախագահության ողջ ընթացքում։
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել են ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները՝ զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ։
Հատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ հանձին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանի։
Կրկին խորին շնորհակալություն զորավարժության մասնակիցներին՝ առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերած ջանադրության համար, ինչն ընդգծվել է բոլոր դիտորդների կողմից»,- իր խոսքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ զորավարժության ավարտին, աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվել են նաև «Որոտ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակն է եղել մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելը, ծառայողների կրակային ու մարտավարական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search