Շարունակվում են մայրաքաղաքի փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների բարեկարգման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին, ԱՀ պետական ծրագրով, բարեկարգման աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի Արամ Խաչատրյան, Սպանդարյան, Փետրվարի 20 փողոցներում։ Կապալառու կազմակերպությունը «Քարավան» ՍՊԸ֊ն է, իսկ պատվիրատուն և աշխատանքների վերահսկողության պատասխանատուն`ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։