Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ 75, Գ. Հարությունյան 2, Մարտունի 79, Օվյան 16 հասցեներում գտնվող առանձնատներում վերակառուցման աշխատանքներ են ընթանում։
Ստեփանակերտում ընթանում են պատերազմի հետևանքով հիմնովին ավերված բնակելի տների վերակառուցման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Լայն թափով շարունակվում են Ստեփանակերտ քաղաքի՝ պատերազմի հետևանքով հիմնովին ավերված բնակելի տների վերակառուցման աշխատանքները։
Գործընթացն իրականացնում են «Պանտ», «Տիգրան Մեծ», «Ադրիանա», «Լադա Մ» ՍՊ ընկերությունները, իսկ պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է»,- նշեց Մ. Դանիելյանը։