Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Մարտակերտի շրջանի Հաթերք բնակավայրում:
Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, փոխանցում է tert.am-ը։
Հաղորդվում է, որ հումանիտար բեռը Ռուսաստանից Արցախ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով: Զորակազմի մասնագետները տեղական վարչակազմերի հետ համակարգելով կազմել են կարիքավորների ցուցակներն ու օգնություն տրամադրել նրանց:
«Այսօր մենք ժամանել ենք Արցախի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք գյուղ, որտեղ 48 տեղահանված և բազմազավակ ընտանիք է ապրում: Մենք նրանց կոշիկ և տաք հագուստ ենք բերել, որը տրամադրել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3-ական զույգ կոշիկ է հատկացվելու՝ ամառային, դեմիսեզոնային և ձմեռային»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Գյուղում, ընդհանուր առմամբ, բնակվում է 1500 մարդ: