Artsakhpress

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կոնգրեսին՝ հետաքննել Հայաստանի և Արցախի հետ կապված Պետդեպարտամենտի ձախողումները

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կոնգրեսին՝ հետաքննել Հայաստանի և Արցախի հետ կապված Պետդեպարտամենտի ձախողումները

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կոնգրեսին՝ հետաքննել Հայաստանի և Արցախի հետ կապված Պետդեպարտամենտի ձախողումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված նամակով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ  Րաֆֆի Համբարյանը կոչ է արել հետաքննել ՀՀ հետ ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները` նախորդ տարվա սեպտեմբերին, դրանից առաջ և հետո Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի ժամանակ: Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերութությունները վերացնելու ուղղությամբ․
Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության օրենսդրական խախտումների չկանխարգելումը։
Ադրբեջանի կողմից գործածված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան պահեստամասերի հայտնաբերման հետ կապված՝ ամերիկյան արտադրողներին, թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին պատասխանատվության չենթարկումը, ինչն ամերիկյան օրենսդրության խախտում է։
Օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, այդ թվում՝ Սիրիայից եկած ջիհադիստների հավաքագրման և Արցախի դեմ ադրբեջանական ուժերի կողմից օգտագործման համար՝ Թուրքիային պատասխանատվության չենթարկելը։
Արցախի դեմ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և արգելված այլ զինամթերք օգտագործելու համար՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
Հայ ռազմագերիների անօրինական պահման, խոշտանգումների և նույնիսկ սպանությունների համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և օկուպացիայի համար՝ Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության չենթարկելը:
Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ լուծման գործում  ԱՄՆ շահերը համարժեք չներկայացնելու առումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ձախողումները։
ԱՄՆ կառավարության նախապես իմացության և/կամ Ադրբեջանի հարձակման մասին նախազգուշացման ձախողումները։
Իրենց բնիօրրանից տեղահանված ավելի քան 100․000 հայերին համարժեք մարդասիրական օգնության չտրամադրումը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական անհաջողությունների հետևանքների վրա՝ նկատելով, որ «ԱՄՆ-ի ներգրավվածության ձախողումը տարածաշրջան է հրավիրել չարագործ դերակատարներին, որոնցից առաջինը Թուրքիան է, որը բռնի ուժով փորձում է նախագծել Կովկասի ապագան։
Ր․ Համբարյանի նամակի անգլերեն տեքստը հասանելի է հետյալ հղմամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search