Artsakhpress

Հասարակական

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021թ–ի սեպտեմբեր– դեկտեմբերին դրամական նոր աջակցություն կտրամադրի Արցախի օկուպացված շրջաններից բռնի տեղահանված քաղաքացիներին:

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին «Հայաստան» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ հայտնել է փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով` 25 հազար դրամ կհատկացվի տեղահանված մեծահասակներին, իսկ 50 հազար դրամ ՝ անչափահասներին ու 1 -ին և 2 -րդ խմբերի հաշմանդամներին։ Ընդ որում, այդ գումարները նախատեսված են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի հոկտեմբերի վերջին, արցախցիները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

«Բայց դա չի նշանակում, որ 2022 թվականից մեր հայրենակիցների աջակցությունը կդադարի: Եթե հիշում եք` 2021 թվականի բյուջեում պաշտոնական օգնության ծրագրեր չկային, բայց իրականում մենք հատկացրել ենք գրեթե 100 մլրդ դրամ», - լրատվալանի հարցին ի պատասխան ասել է Խաչատրյանը:

ՀՀ-ում ԼՂ օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանն էլ հիշեցրել է, որ զուգահեռաբար շարունակվում են նաև ՀՀ -ում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։ Դրանցից առաջինը ներառում է գործատուի մոտ 3-ամսյա վերապատրաստում, որից հետո նա աշխատանքի է ընդունվում: Այդ երեք ամսվա ընթացքում աշխատողը ստանում է 100 հազար դրամ: Երկրորդ ծրագիրը վերաբերում է վճարովի հասարակական աշխատանքներին, որոնց դիմաց վճարվում է օրական 6500 դրամ։ Այս ծրագրերի շրջանակում աշխատում է շուրջ 500 մարդ:
Բացի այդ, այն գյուղաբնակները, որոնք համաձայն են մշակել իրենց առաջարկվող հողատարածքը, ստանում են տարեկան 200 հազար դրամ աջակցություն` յուրաքանչյուր 1 հեկտարի մշակման դիմաց: Այս ծրագրում ընդգրկված են շուրջ 110 ընտանիք, որոնք այժմ մշակում են մոտ 380 հա ՀՀ տարածքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Search