Artsakhpress

Քաղաքական

Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, Փաշինյանի պատասխանը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ։

Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, Փաշինյանի պատասխանը

Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, Փաշինյանի պատասխանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է lragir.am-ը:
Նա նշեց, որ Իրանից թմրանյութերը տեղափոպվել են Ջաբրայիլով Հայաստան, հետագայում՝ Եվրոպա։
Նա նշեց, որ շուրջ 30 տարիների ընթացքում Հայաստանը, Իրանի հետ համաձայնեցնելով, օգտագործել է Ղարաբաղի տարածքները՝ դեպի Եվրոպա նարկոթրաֆիկ իրականացման համար։ «Ես բազմիցս ասել եմ, որ օկուպացված տարածքներն օգտագործվել են նարկոթրաֆիկի ու միջազգային ահաբեկիչների պատրաստման համար։ Այսօր դա ապացուցված է»,- նշեց Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում պատասխանեց Ալիևին։ «Մենք սերտ համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք նարկորթրաֆիկի դեմ։ Ես կարող եմ ներկայացնել թվեր, որոնք փաստում են, որ նարկոթրաֆիկի դեմ պայքարի թվերն աճել են 3-4 անգամ։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ու Իրանի իրավապահ մարմինները շատ արդյունավետ են աշխատում այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Search