Ռուսաստանը ուժեղ երկիր է, որը գործընկերների է փնտրում ԵՄ-ում և ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում:
Ռուսաստանը ուժեղ երկիր է, բայց ոչ մեկի համար վտանգ չի ներկայացում. Պեսկով
Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին՝ ցանկանում է արդյոք Ռուսաստանը, որ Եվրոպան բաժանվի:
«Մենք բոլորովին հետքրքրված չենք դրանում: Մենք հետարքրված ենք նրանում, որ Եվրոպայի երկրները բարգավաճեն, սակայն բոլորը լինեն մեկը մյուսից անկախ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Լրագրողը մտավախություն է հայտնել նաև Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի «կուտակման» պատճառով:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում կարող են հասկանալ նման մտքերը, սակայն կոչ է արել ուսումնասիրել առկա իրավիճակի մասին տեղեկությունը: Մասնավորապես, ինչպես Պեսկովը նշել է, ռուսական զորքերի տեղաշարժից առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել: