Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա. ՀՀ ԱԳ փոխնախարար

Թե Հայաստանը, թե Ադրբեջանը, 2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով. 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում էր և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։   Այս մասին շեշտել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ դեսպանների հետ հանդիպման իր ելույթում:
 
Դիմելով դեսպաններին՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ իր գոյության 72 տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որոնք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման հիմքն են:
 
«Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այդ ընտրությունն ակնհայտ էր: Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի անբաժան մասն են։ 1991թ. սկսած, մինչ լիիրավ անդամակցությունը, Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը և 2001թ. հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ: Անկախության հռչակումից 10 տարի անց, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»,-նշել է Գևորգյանը:
 
Նա ընդգծել է, որ բազմաթիվ առիթներով, հատկապես՝ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայ ժողովուրդը վերահաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։
 
«Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով ուղղված է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորմանը: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են այս բազմաշերտ կառույցի աշխատանքներում»,-ասել է փոխնախարարը:
 
Նա շեշտել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքների թվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Գործողությունների ծրագիրը, որով կազմակերպությունն օգնում է Հայաստանին և այլ երկրների կատարել իր ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Ներկայումս Հայաստանում իրականացվում է թվով չորրորդ՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը:
 
Հետադարձ հայացք նետելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած 20-ամյա ճանապարհին` նա նշել է, որ կազմակերպության աջակցությամբ կատարվել է մեծ աշխատանք: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի 83 կոնվենցիայի, որից 66-ը վավերացրել է: Հայաստանը նաև միացել է ԵԽ 12 մասնակի Համաձայնագրի:
 
Փոխնախարարը առանձնահատուկ կարևոր է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Դատարանը կարևոր դերակատարում ունի նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:
 
«Կարևոր է նշել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից»,-նշել է փոխնախարարը:
 
Հիշեցնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Գևորգյանը նշել է, որ Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: «Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին: Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը, ուստի լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում»,-նշել է փոխնախարարը:
 
 
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար...

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 7 մլրդ 681 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների...

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային...

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության...

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search