Ֆրանսիայից ժամանած բժիշկները Երևանում անվճար կհետազոտեն մաշկային խնդիրներ ունեցող արցախցիներին
Հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
Ֆրանսիայից ժամանած բժիշկները Երևանում անվճար կհետազոտեն մաշկային խնդիրներ ունեցող արցախցիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին ԱՀ Առողջապահության նախարարությունից։
Ըստ տրամադրած տեղեկատվության՝ խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր բուժօգնության համար դիմածները կտեղափոխվեն քաղաք Երևան։
Մանրամասն տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 04794-35-65 հեռախոսահամարով։