Artsakhpress

Մշակույթ

Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։

Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍBBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության զոհը։ «Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են՝ հարգելու  հանգուցյալների հիշատակը։ Հնչում են նաև Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։
Հեղինակը վստահ է, որ եթե որևէ տեղ հարցնեն, թե ով է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի մասին են խոսելու,  բայց հայերը Կոմիտասի անունն են հիշատակելու։ «Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա։
Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ մոտ 80 խմբերգ և երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ և մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search