Artsakhpress

Սպորտ

Մարմնամարզության ԱԱ. Մերդինյանը գրավել է 8-րդ հորիզոնականը

Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը:

Մարմնամարզության ԱԱ. Մերդինյանը գրավել է 8-րդ հորիզոնականը

Մարմնամարզության ԱԱ. Մերդինյանը գրավել է 8-րդ հորիզոնականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մերդինյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 13.400 միավոր, փոխանցում է armsport-ը:
Այս վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Նեդորոսչիկը, որը վաստակել է15.266 միավոր, երկրորդ տեղը 14.900 միավորով կիսել են Չինաստանի ներկայացուցիչ Ուենգ Հաոն և Ճապոնիայի ներկայացուցիչ Կայա Կազուման:
Ավելի վաղ Մերդինյանին չէր հաջողվել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ:Նա գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ վաստակած 14,666 միավորով: Առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները դուրս էին եկել եզրափակիչ, իսկ 9-11-րդ տեղերը գրավածները հանդիսանում էին եզրափակչի պահեստայիններ։ Արդյունքում, Մերդինյանը մասնակցեց եզրափակչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը որակավորման փուլում գրավել էր 80-րդ տեղը: Նա վաստակել էր 11.600 միավոր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search