Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսականի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ:

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսականի հետ

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսականի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները:
Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:
Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search