Artsakhpress

Հասարակական

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Հայրապետ Նավասարդյանը կնոջ և 2 երեխաների՝ Նատալիի և Մարիամի հետ ԱՀ Հադրութի շրջանի Առաքել համայնքից 2020թ. Արցախյան աշնանային պատերազմի հետևանքով տեղահանվել և հրադադարից հետո՝ նոյեմբերի վերջին, հաստատվել է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում:

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

«Նախընտրել եմ Արցախ  վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանց երրորդ երեխան՝ Արմենը, ծնվել է 2021թ. ապրիլի 2-ին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետ Նավասարդյանը նշեց, որ ինչպես Հադրութում, այնպես էլ այստեղ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«2014 թվականից Առաքել համայնքի դպրոցում աշխատում էի՝ որպես պատմության ուսուցիչ, իսկ կինս տարրական օղակի մանկավարժ էր: Այստեղ՝ Հաթերքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես օգնություն տեղահանվածներին, ֆինանսավորել է իմ ներկայացրած բիզնես ծրագիրը. կզբաղվեմ խոզաբուծությամբ : Գումարը ստացել և արդեն գնել եմ խոզերը։ Մեր այգու բերքը հավաքել և հիմա օղի եմ պատրաստում, բայց ոչ վաճառելու համար։ Հաթերքում ապրում ենք այս տանը, որը պետական ծրագրի շրջանակներում վերանորոգվել է: Իսկ համայնքի ղեկավարը ինչպես մեզ, այնպես էլ մյուս տեղահանվածներին, և, ընդհանրապես, գյուղացիներին, փորձում է հնարավորության սահմաններում աջակցել և օգնել», - նշեց Հ. Նավասարդյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավորություն ուներ Հայրենիքից դուրս ապրելու, բայց նախընտրել է վերադառնալ և շարունակել արարել Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր հայրենակիցներին միայն խաղաղություն եմ ցանկանում, որովհետև ցանկացած վայրում արցախցին կարող է իր համար ապրուստի պայմաններ և հնարավորություններ ստեղծել, միայն թե նրան խանգարող չլինի», - հավելեց Հ. Նավասարդյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search