Artsakhpress

Սպորտ

Արցախի հանդեպ սրտացավության ու նվիրվածության կոչով... Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ  Սաֆարյանին, ովքեր այցելել են Արցախ՝ մարզասարքերով հագեցած մարզական հրապարակներ կառուցելու ծրագրով:

Արցախի հանդեպ սրտացավության ու նվիրվածության կոչով... Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է

Արցախի հանդեպ սրտացավության ու նվիրվածության կոչով... Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպման ընթացքում Լ. Ղարախանյանը կարևորել է սպորտի զարգացումն Արցախում, և հավանություն տվել մարզիկների նախաձեռնած ծրագրին՝ Արցախում սպորտի զարգացման գործում ունեցած  ավանդի համար նրանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնելով շնորհակալագրեր:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանն անկեղծացավ, որ երբ  պատերազմից հետո՝ օգոստոս ամսին, առաջին անգամ այցելեց Արցախ, տեսնելով տեղի բնակիչների կանգուն լինելը, համառությունը, սեփական հողին կառչելը՝ որոշեց, որ բացի իր այցերից, պետք է կատարել կարևոր գործնական քայլ, որը ինչ-որ չափով կթեթևացնի մարդկանց հոգսերը:
 
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ«Ցանկություն ունեի մարզասարքերով հագեցած մարզական հրապարակներ կառուցելու Արցախում, որին միացավ ընկերս՝ Դավիթ Սաֆարյանը: Մեր ընկերները ցանկություն են հայտնել միանալ մեր նախաձեռնությանը, և  սկզբի համար առնվազն  երեք մարզական հրապարակ կառուցել: Ըստ նախատեսվածի՝ կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն առաջին մարզական հրապարակի կառուցման շինաշխատանքները: Մարզական հրապարակներում կարող են մարզվել տարիքային բոլոր խմբերի, ֆիզիկական տարբեր պատրաստվածություն ունեցող մարդիկ»,- ասել է Ա. Ջուլֆալակյանը՝ կոչ անելով հայությանը՝ շարունակել մեծ սրտացավություն և նվիրվածություն ցուցաբերել Արցախի ժողովրդի նկատմամբ, մեծ ներդրումներ կատարել, որպեսզի այդ ժողովուրդը շարունակի ապրել իր հողի վրա, շենացնի ու ծաղկեցնի իր հայրենիքը:
 Բնութագրությունը հասանալի չէ
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ  Սաֆարյանը, ով առաջին անգամ է Արցախում, մեզ հետ զրույցում կիսվել է իր տպավորությունների մասին:
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ«Բավականին լավ ու դրական տպավորություններ եմ ստացել՝ այցելելով Արցախ: Պատերազմը ավարտվել է, և հայրենիքը զգում է բոլորիս աջակցության  ու հոգատարության կարիքը, և մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի նպաստենք նրա զարգացմանը»,- ընդգծել է Դ. Սաֆարյանը:
 
Հանդիպումից հետո մարզիկները այցելել են Ստեփանակերտի  «Արցախ» թաղամասում կառուցվող մարզական հրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Search