Artsakhpress

Քաղաքական

Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին:

Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը:
Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Ալեն Սիմոնյանը հայտնել է մոտ ապագայում Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման մասին, ինչը նոր հեռանկարային ուղղություն է միասնական օրակարգերի առաջմղման  համար:
Զրուցակիցներն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ փոխգործակցությունը` հատուկ կարեւորություն ունեցող հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ԱԺ նախագահը շեշտել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում:
Քննարկմանն անդրադարձ է եղել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի կիրարկման անհրաժեշտությանը: Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search