Artsakhpress

Սփյուռք

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օրերս այց է կատարել Դիարբեքիր։

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կ․Պոլսո Հայոց պատրիարքը թուրք-քրդական ընդհարումների ժամանակ ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ տեղում ծանոթանալուց հետո այցելել է նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին, փոխանցում է news.am-ը:
Akunq.net–ի  համաձայն՝ Դիարբեքիրի նահանգապետը հետաքրքրվել է Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքով։ Հանդիպման շրջանակներում եկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ եկեղեցու նորոգման աշխատանքները կանոնավոր կերպով առաջ են ընթանում, և նույն կերպ շարունակվելու դեպքում դրանք արդեն գարնանն ավարտին կհասցվեն։
Նաև շեշտվել է, որ նախատեսվում է եկեղեցին վերաբացել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրը։ Ըստ Պատրիարքարանի հաղորդագրության՝ Դիարբեքիրի նահանգապետը առաջարկել է վերականգնել նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը Դիարբեքիր այցի շրջանակներում ուսումնասիրել է Սուրբ Սարգիս եկեղեցին։
Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին աջակցում է նաև թուրքական պետությունը։ Վերանորոգումն սկսվել է 2019 թվականին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search