ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի 45 հասցեում մեկնարկել են հինգհարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` ԱՀ կառավարության միջոցներով։
Մայրաքաղաքի Մարտունի փողոցում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքի շինաշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քառ/մ։ Բազմաբնակարան բնակելի շենքը կունենա 23՝ մեկ սենյականոց` 2 , երկու սենյականոց` 5 , երեք սենյականոց` 14 , չորս սենյականոց` 2 բնակարաններով։ Բնակարանների քանակը և մակերեսը նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ Դրանց մի մասը նախատեսվում է տրամադրել նույն տարածքում գտնված, նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսը և սենյակների քանակը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։ Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։
Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից», - մանրամասնեց մեր զրուցակիցը։