ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի հիմնական դպրոցի շենքում ի սկզբանե ակումբն էր գործում:
Զինադադարից հետո Շահմասուրի դպրոց են վերադարձել բոլոր ուսուցիչները և աշակերտները. տնօրեն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1933 թվականից հետո այստեղ տեղակայվել է դպրոցը՝ հարմարեցված կցակառույցով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիանա Բաղդասարյանը։
«Նոյեմբերի 20-ից մենք սկսեցինք աշխատել, բայց աշակերտների կոլեկտիվն ամբողջական դարձավ դեկտեմբերի 1-ից. բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, վերադարձել էին: 27 աշակերտ ունի դպրոցը, որից 2-ը տեղահանված են: Դպրոցն ունի 8 սենյակ. գրադարանը որպես դասասենյակ ենք օգտագործում, տնօրենի կաբինետը՝ որպես համակարգչային սենյակ: Չունենք մարզադահլիճ։ Դպրոցում երկարօրյա ուսուցումը չի մեկնարկել հարմարություններ չունենալու պատճառով, քանի որ դասասենյակները չեն հերիքում», -նշեց Լ. Բաղդասարյանը։