ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից հանրապետության տարածքում հերթական ստուգումներ են անցկացվել 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
ԷԳՆ ՍԱՇՍՇՊ պետական ծառայությունը ստուգայցի ընթացքում խախտումներ չի արձանագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։ Նշված ժամանակահատվածում դիտարկումներ են իրականացվել 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Արդյունքում 2 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 4-ի մոտ արձանագրվել են համապատասխանության հավաստման սերտիֆիկատների մասով թերություններ, որոնց վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ:
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում իրականացրել են 9 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 440 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ուսումնամեթոդական շրջայցերը իրականացվել են հիմնականում տնտեսավարող սուբյեկտներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման միջոցառումներին և գործողություններին ծանոթացնելու նպատակով: Կատարվել են միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ:
Արդյունքում պարզ է դարձել, որ միրգ-բանջարեղենում նիտրատները համապատասխանում են կառավարության կողմից սահմանված նորմերին:
Ընդամենը ստուգվել է 3630 կգ միրգ-բանջարեղեն, որից կարտոֆիլ՝ 1250 կգ, լոլիկ՝ 1010 կգ, վարունգ՝ 300 կգ, խաղող՝ 250 կգ, խնձոր՝ 620 կգ, կաղամբ՝ 200 կգ: