Artsakhpress

Հասարակական

«Հաբ Արցախ». մոտիվացված երիտասարդների համար Ստեփանակերտում ակումբ է գործում

Մեկ ամսից ավելի է, ինչ «Հաբ Արցախ»-ը գործում է Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի Վահե Ֆաթալ սրահում: Հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ Շուշան Քեշիշյանը:

«Հաբ Արցախ». մոտիվացված երիտասարդների համար Ստեփանակերտում ակումբ է գործում

«Հաբ Արցախ». մոտիվացված  երիտասարդների համար Ստեփանակերտում ակումբ է գործում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շուշանը ծնվել և մեծացել է Բեյրութում : Նա մոտ վեց ամիս է, ինչ Արցախում է և վստահ է, որ քանի դեռ այստեղ կան նորարար և առաջադեմ քայլեր անելու ձգտող երիտասարդներ, Արցախը կբարգավաճի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ինձ համար առաջնահերթություն է եղել իմ ներուժը հենց Արցախի զարգացման գործում ներդնելը», - ասում է Շ. Քեշիշյանը: «Հաբ Արցախ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է և համատեղ աշխատելու վայր Ստեփանակերտում: «Մտահղացումը առաջացավ Արցախի կարիքների գնահատման արդյունքում, երբ հասկացանք, որ այսպիսի կազմակերպությունը իր տրամադրած ռեսուրսներով կարող է մեծ ներդրում ունենալ Արցախի զարգացման գործում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շ. Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ «Հաբ Արցախ»-ի նպատակն է խթանել սոցիալական նորարարականությունն Արցախում և սատարել սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին, որոնք կնպաստեն պատերազմից հետո Արցախի վերականգնմանը: «Մեր առավելությունն է մեր յուրահատուկ միջավայրը, որը խթան է համագործակցության և աջակցության համար, որը կօժանդակի մեր համայնքի անդամներին՝ իրենց գաղափարները նորարարական, շահութաբեր և ազդեցիկ ծրագրերի վերածելու գործում: Մենք նաև աշխատում ենք վերհանել այն հիանալի աշխատանքը, որը կատարվում է Արցախում՝ զանազան ոլորտներում ակտիվ, տաղանդավոր մարդկանց կողմից՝ կիսելով այն Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Բնութագրությունը հասանալի չէ Այս ընթացքում արդեն հասցրել ենք ստեղծել մոտիվացված և եռանդուն երիտասարդների համայնք՝ «Հաբ Արցախ»-ում, ունենք անդամներ, որոնք գրեթե ամեն օր օգտվում են մեր հարթակից, այստեղ են աշխատում, այստեղ են իրենց հանդիպումներն իրականացնում:

Բնութագրությունը հասանալի չէ Կազմակերպել ենք նեթվորքինգի երեկո, որտեղ արցախցի երիտասարդներին հնարավորություն տրվեց կապեր հաստատել սփյուռքի գլխավոր հանձնակատարի, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ: Մենք նաև կազմակերպում ենք վերապատրաստման ծրագրեր և այլ զանազան միջոցառումներ Արցախի սոցիալական ձեռներեցներին և նախաձեռնություններին աջակցելու նպատակով», - նշեց Շ. Քեշիշյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search