Artsakhpress

Հասարակական

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Խաչատրյանների ընտանիքը 2020թ. աշնանային պատերազմի պատճառով ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքից տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում:

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով...
Մի ընտանիքի պատմություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Ռադիկ Խաչատրյանը, պատմեց, որ մինչև պատերազմը Ավետարանոցում գործող վարսավիրանոցում աշխատել է 10 տարի, զուգահեռ՝ դասավանդել ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի հիմնական դպրոցում՝ որպես նախնական զիվորական պատրաստության ուսուցիչ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Չարաբաստիկ պատերազմի հետևանքով կորցնելով ծննդավայրս՝ կնոջս և 2 երեխաներիս հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Պետությունը փոխհատուցում է Աջափնյակ թաղամասում գտնվող այն բնակարանի վարձը, որտեղ հիմա ապրում ենք: Շարունակում եմ դասավանդել Լուսաձորի հիմնական դպրոցում: Արդեն 4 ամիս է՝ Ստեփանակերտում տարածք եմ վարձել և դասերի ավարտից հետո աշխատում եմ՝ որպես վարսավիր։ Հենց այդտեղ էլ մեր համայնքի տղաները, ընկերներս ու ծանոթներս հավաքվում են, նստում և խոսում ենք... Ու արթնանում են մեր ծննդավայրի մասին հիշողությունները: Չեմ բողոքում, շարունակում եմ ապրել ու աշխատել մեր հայրենիքում և մտածում մեր կորցրածը վերադարձնելու մասին», - նշեց Ռ. Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը թեև տունն ու տեղը, հարազատ գյուղն է կորցրել է, բայց մտադիր չէ Արցախից հեռանալ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ռուսաստանի Դաշնությունում ապրող իմ բարեկամներն առաջարկել են ինձ տեղափոխվել այնտեղ, պատրաստ են ինձ օգնել։ Բայց ամեն ինչ չէ, որ փողն է որոշում: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ոչ մի տեղ էլ անվտանգ չէ, հետևաբար եթե ուզում ենք բարեկեցիկ կյանքով ապրել, պետք է մեր հայրենիքում ստեղծենք պայմաններ: Թշնամու ցանկությունն է, որ հայաթափվի Արցախը, և ինքն առանց զենքի, առանց կրակոցի տիրանա մեր հայրենիքին: Յուրաքանչյուր՝ նաև տեղահանված արցախցի պարտավոր է պահել այն հողը, որտեղ մեր քաջ տղաները արյուն են թափել», - հավելեց Ռ. Խաչատրյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search