Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոկսվայում մասնակցում են ԱՊՀ երկրների գործընկերների հետ ամենամյա հանդիպմանը:
Հայաստանը և Ադրբեջանը մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը
«Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- ասվում է հաղորդագրության մեջ: