Artsakhpress

Քաղաքական

Արցախի անվտանգության առաջնահերթություններն ըստ ռազմական փորձագետի

Վերջերս ՀՀ արևելյան սահմանների երկայնքով Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի և Արցախի համար:

Արցախի անվտանգության առաջնահերթություններն ըստ ռազմական փորձագետի

Արցախի անվտանգության առաջնահերթություններն ըստ ռազմական փորձագետի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թե ինչ սպառնալիքներ են առաջացել Արցախի համար, «Արցախպրես»-ի թղթակիցը փորձեց իմանալ ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանից: Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ՀՀ արևելյան սահմանների երկայնքով Ադրբեջանի ագրեսիան ու շարունակվող էսկալացիաները, որքան էլ զարմանալի չթվա, կանխատեսելի և սպասելի էին:
«Միջազգային հանրության լռության ներքո և ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների կողմից համարժեք քայլեր չձեռնարկելու հետևանքով՝ Ադրբեջանը շարունակում է անպատիժ ներխուժել և դիրքավորվել ՀՀ սուվերեն տարածքում։ Ստեղծված է մի իրավիճակ, երբ կողմերից մեկը կարծես հստակ գիտի ինչ է անում, երբ և որտեղ, իսկ մյուսը բացարձակապես չգիտի իր անելիքները, կամ էլ չի իրագործում դրանք։
Ռազմաքաղաքական առումով՝ օգտվելով սահմանազատման և սահմանագծման անորոշություններից` Ադրբեջանը զբաղեցնում է ռազմավարական գերիշխող դիրքեր` հայկական բնակավայրերի և ճանապարհների վրա հսկողություն սահմանելու նպատակով։
Բարենպաստ բարձունքներին հենակետեր տեղադրելով` թշնամին նաև հետապնդում է մարտավարական նպատակ, այն է՝ փոքր ուժերով ավելի ընդգրկուն տարածքներ վերահսկելը և անընդունելի պայմաններ թելադրելը։ Նշվածին հասնելով` Ադրբեջանը դիվանագիտական առումով իր համար առավել լավ դիրքերից հանդես կգա առաջիկա բոլոր բանակցություններում, կփորձի պարտադրել ՀՀ–ի հետ խաղաղության կնքումն իր պայմաններով կամ պայմանագրերում ավելացնել իր համար շահեկան այլ կետեր։
Տնտեսական առումով՝ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով ձգտելու է առավել մոտենալ, կամ տիրանալ Սյունիքը ՀՀ–ի մյուս մարզերին կապող միակ մայրուղուն, ինչի «փոքր սցենարը» նրանք արդեն իրականացրել են Գորիս–Կապան հատվածում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանին համապատասխան ռազմաքաղաքական խորհրդատվությունների հետևանքով հատկացրել են որոշակի դերակատարություն՝ «ավագ» ընկերոջ՝ Թուրքիայի շահերը սպասարկելու և նրա առաջխաղացումը դեպի Կասպյան տարածաշրջան ապահովելու նպատակով։ Միաժամանակ, դա Իրանի դեմ ուղղված և սպասվող «Պարսից ծոց–Սև ծով» տնտեսական կապուղու դեմն առնելու քայլ է, քանի որ նշված մայրուղով ուղեբեռների փոխադրումները կազմակերպելու համար շահագրգիռ կողմերը ստիպված կլինեն հաշվի նստել ՀՀ–ով անցնող միակ խոշոր ճանապարհը հսկող երկրի հետ։
Վերոնշյալից ակնհայտ է, որ Արցախի համար նոր անվտանգային հարցեր են առաջանում՝ թշնամու խոշոր ուժերի կենտրոնացումը Արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, ինչը պարտադրում է ուժեղացնել մեր զինված ստորաբաժանումների ներկայությունը այդ ուղղություններով՝ դիմադրելու և պաշտպանվելու համար, իսկ Սիսիան–Գորիս ճանապարհի ցանկացած հատվածին տիրելով՝ Ադրբեջանը կփորձի վերջնականապես փակել ամբողջ Արցախի մատակարարումը և մեծ վերջակետ դնել Արցախի ինքնության և գոյության վրա», - ներկայացրեց Վ. Հարությունյանը:
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման պայմաններում, մինչև Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը, անհրաժեշտ անվտանգային միջավայր ստեղծելու նպատակով առաջին փուլով պետք է ակտիվացնի դիվանագիտությունը և ուժեղացնի Արցախի պաշտպանունակությունը:
«Ինչպես նաև ՀՀ և միջազգային տարբեր հարթակներում առաջնային օրակարգում պետք է պահի արցախյան հիմնահարցի, Ադրբեջանի ագրեսիայի և առաջացած ու զարգացող հումանիտար ճգնաժամի թեման, պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ և սոցիալ–կենցաղային պայմաններ խաղաղ բնակչության արտահոսքը կանխելու և մարդկանց բնականոն կյանքն ու գործունեությունն Արցախում կազմակերպելու նպատակով, մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ մարմինների և ռուս խաղաղապահների սերտ համագործակցությամբ անհրաժեշտ իրավական ընթացք տա հրադադարի խախտման ցանկացած դեպքի, ստեղծի մոնիթորինգի և վերլուծության համակարգ, հաստիքային և նյութատեխնիկական բարեփոխումներ իրականացնի զինված ուժերում` ակտիվ ներգրավելով պահեստազորայիններին, հետևողական աշխատանքներ տանի թշնամու հայտարարած ինֆորմացիոն պատերազմին դիմակայելու ուղղությամբ և ստեղծի սեփական «ինֆորմացիոն զորքեր»՝ աշխատանքներին ներգրավելով ռազմական և քաղաքական փորձագետների, նաև ուսանողների խմբեր», - նշեց Վ. Հարությունյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search