Artsakhpress

Միջազգային

Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն անվանվել է հունական տառով՝ «Օմիկրոն»

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը՝ B. 1.1.529-ը, համարվել է «մտահոգություն առաջացնող տարբերակ»:

Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն անվանվել է հունական տառով՝ «Օմիկրոն»

Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն անվանվել է հունական տառով՝ «Օմիկրոն»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ վիրուսների էվոլյուցիայի հարցերով տեխնիկական խորհրդատվական խմբի արտակարգ նիստի արդյունքները ներկայացնող հայտարարության մեջ։
«Խորհրդատվական խումբը ԱՀԿ-ին հաղորդել է, որ այս տարբերակը պետք է ընդունել որպես մտահոգություն առաջացնող, և ԱՀԿ-ն նշել է B. 1.1.529-ը որպես նման տարբերակ՝ այն անվանելով Omicron»,- նշված է հայտարարության մեջ:
Տեխնիկական խորհրդատվական խմբի գնահատմամբ՝ Omicron-ն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը անհանգստություն են առաջացնում:
Նախնական տվյալները վկայում են այս շտամով կրկնակի վարակվելու բարձր ռիսկի մասին։
ԱՀԿ-ի տեղեկություններով՝ «Օմիկրոնի» դեպքում վիրուսի փոխանցման արագությունն ավելի բարձր է, նաև գրանցվել է վիրուսայնության աճ կամ հիվանդության կլինիկական դրսևորումների փոփոխություն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search