Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի 10-րդ հիմնական դպրոցում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում. անդրադարձ (լուսանկարներ)

Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի շենքը 44- օրյա պատերազմի ընթացքում վնասներ է կրել։

Ստեփանակերտի 10-րդ հիմնական դպրոցում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում. անդրադարձ (լուսանկարներ)

Ստեփանակերտի 10-րդ հիմնական դպրոցում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում. անդրադարձ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոտ երեք ամիս առաջ մեկնարկել է կրթօջախի վերակառուցման և վերանորոգման գործընթացը:

Բնութագրությունը հասանալի չէ

Շինաշխատանքներն իրականացնում է «Աշոտ Երկաթ» ընկերությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ
«Այս պահի դրությամբ փոխվում է շենքի տանիքը, որին զուգահեռ` վերանորոգվում են ներքին և արտաքին պատերը. դպրոցի առաջին հարկը նույնպես կվերանորոգվի:
Քանի որ դասասենյակները քիչ են, կառուցվում են նոր դասասենյակներ ևս»,- մեզ հետ զրույցում ասել է ընկերության շինարար Սեյրան Ղալումյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր այն հարցին, թե երբ կավարտվեն շենքի վերակառուցման աշխատանքները, շինարարը հստակ պատասխան տալ չկարողացավ` նշելով` դեռ շատ անելիքներ կան:
Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ շինաշխատանքներին ընդգրկված են ընկերության մոտ 30 աշխատակիցներ:
Բնութագրությունը հասանալի չէ Պարզելու համար, թե շենքային պայմաններից ու համավարակից ելնելով ինչպես է դպրոցը կազմակերպում կրթական գործընթացը, զրուցեցինք տնօրեն Անահիտ Հակոբյանի հետ:
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ«Դպրոցն ունի 1120 աշակերտ, որից 105-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկհերթ եղանակով: Քանի որ շենքի 4/5-ը գտնվում է վթարային վիճակում, այդ պատճառով օգտագործվում է միայն 1/5-րդ հատվածը՝ շենքի աջ թևը՝ 19 դասասենյակներով հանդերձ: Ձախ թևում գործում է միայն առաջին հարկը, որը այս տարի հիմնանորոգման է ենթարկվել՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկսվելու առնչությամբ: Համավարակի հետ կապված՝ այս պահին դպրոց են հաճախում 1-4-րդ դասարանների՝ 537 և բոլոր չորս 9-րդ դասարանների՝ 105 աշակերտները»,- ներկայացրել է Ա. Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ դպրոցում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված աշակերտներ չկան, ուսուցիչներից և տեխաշխատակիցներից ոմանք էլ արդեն իսկ պատվաստվել կամ թեստավորվել են:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search