Artsakhpress

Քաղաքական

Ի՞նչ բյուջետային ծախսեր են նախատեսվում գալիք տարի. Խորհրդարանում այսօր քննարկումները բուռն էին

Արցախի Հանրապետության դատական համակարգի պահպանման ծախսերը 2022թ.-ին նախատեսվել են 738 մլն 837 հազ ՀՀ դրամի չափով, որը 2021 թ. բյուջեի համեմատ աճել է 13,4 տոկոսով ՝պայմանավորված աշխատավարձերի բնականոն աճով:

Ի՞նչ բյուջետային ծախսեր են նախատեսվում գալիք տարի. Խորհրդարանում այսօր քննարկումները բուռն էին

Ի՞նչ բյուջետային ծախսեր են նախատեսվում գալիք տարի. Խորհրդարանում այսօր քննարկումները բուռն էին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հատարարվել է ԱՀ Ազգային ժողովի նիստում, որտեղ քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Իսկ ԱՀ դատախազության 2022թ. պլանավորվող բյուջեի ընդհանուր ծախսը կազմում է 593 մլն 662,300 հազ ՀՀ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատությամբ նվազել է 35 մլն 8,2 հազ դրամով: Նվազումը պայմանավորված է հաստիքացուցակի փոփոխությամբ: Ընդհանուր ծախսի՝ 593 մլն 662,300 հազ ՀՀ դրամի մեջ աշխատավարձի ֆոնդը կազմում է 527մլն 760,400 հազ ՀՀ դրամ կամ 88,9 տոկոսը: 2022թ. բյուջեն պլանավորելիս դատախազությունը մնացած բոլոր հոդվածներում ծախսի նվազեցում է ապահովել:

Արդարադատության նախարարության 2022թ. պետական բյուջեն կկազմի 467 մլն 390հ ազ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 8 1մլն 551,400 հազ ՀՀ դրամով կամ 21,1 տոկոսով: Ավելացումը կրկին պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:

Քննչական կոմիտեի ապարատի 2022 թ-ի ծախսը նախատեսվում է 470 մլն 686,800 հազ ՀՀ դրամի չափով: 2021թ-ի համեմատ գումարն աճել է 115 մլն 771,6 հազ ՀՀ դրամով՝ հաշվի առնելով գործակիցների աճն ու աշխատավարձերի բարձրացումը։

Իսկ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ծախսը կկազմի 194 մլն 83,9 հազ ՀՀ դրամ, որը աճել է նախորդ տարվա նախատեսվածից 39 մլն 702,3 հազ ՀՀ դրամով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2022թ.-ին հատկացվելիք գումարը կկազմի 78մլն 267,900 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14 մլն 571,400 հազ ՀՀ դրամով: ՄԻՊ գործառույթների կատարման արդյունավետության ապահովման նպատակով աշխատակազմի կողմից ձևավորվել է նոր հոդված ՝մասնագիտական զարգացման ծառայություններ, որ իրականացման համար կտրամադրվի 400 հազ դրամի չափով գումար։

Քաղծառայության խորհրդի՝ 2022թ-ի պահպանման ծախսերը ավելացել են 20 մլն 267 հազ ՀՀ դրամով՝ կազմելով 123մլն 945 հազ ՀՀ դրամ,կառավարության կողմից սահմանված կադրերի ռեզերվի /կարճաժամկետ/ գումարը կազմում է 150 մլն դրամ, վերապատրաստման համար՝ 16 մլն ՀՀ դրամ, ՄՌԿՏՀ –ի համար՝ 1 մլն ՀՀ դրամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022թ բյուջեի ծախսը կկազմի 88 մլն 347,5 հազ ՀՀ դրամ, որն աճել է 11 մլն 904,5 հազ դրամով։

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search