Ստոքհոլմում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստը, որի ընթացքում քննարկվում է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան․ ԵԱՀԿ գործող նախագահ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն այստեղ կարևոր դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս: Ես նաև համոզված եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան, և Հարավային Կովկասի հարցերով իմ հատուկ ներկայացուցիչը հող է նախապատրաստել դրա համար, եթե երեք երկրները որոշեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: