Artsakhpress

Քաղաքական

ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին

Եվրասիական զարգացման բանկն արդեն սկսել է Հայաստանի վերաբերյալ ռազմավարության իրականացումը։

ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին

ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
 
Պոդգուզովը նշեց, որ տարվա կեսին ԵԱԶԲ-ն հաստատել է մինչև 2026 թվականի հիմնական ռազմավարությունը, այժմ պետք է առանձին երկրների ռազմավարություններ ընդունվեն:
 
«Հայաստանի վերաբերյալ ռազմավարությունը պատրաստ է և այժմ բաժնետերերի հետ համաձայնեցման փուլում է։ Որքան ինձ հայտնի է՝ այն արդեն համաձայնեցվել է Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։ Մենք այն կընդունենք ու կիրականացնենք», - ասաց նա։
 
Ավելին, ռազմավարության իրականացումը, ըստ Պոդգուզովի, փաստացի սկսվել է։ Հայաստանի ղեկավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մի քանի շաբաթ առաջ մի շարք ծրագրեր են մշակվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։ ԵԱԶԲ վարչության նախագահն ավելացրեց, որ այս տարի ֆինանսավորվել է նաև երկաթուղու վագոնների մատակարարումը։
 
«Մենք իսկապես նախատեսում ենք ակտիվացնել մեր աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ պորտֆելն այդքան էլ զգալի չէ», – նշեց նա։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկը մտադիր է Հայաստանում ավելի քան 300 մլն դոլարի ներդրում անել:
 
Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։
 
Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են բիզնեսի, ԵԱՏՄ–ի ներուժի բացահայտմանն ուղղված պետական-մասնավոր ինստիտուտների դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրների, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման հասնելու առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search