Artsakhpress

Միջազգային

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր Է ընտրել Կուրցի հեռանալուց հետո

Ավստրիայի ՆԳ նախարարության ներկայիս ղեկավար Կառլ Նեհամերը կգլխավորի Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ)՝ քաղաքականությունից նախկին կանցլեր Սեբաստրիան Կուրցի վերջնականապես հեռանալուց հետո եւ կդառնա հանրապետության հաջորդ կանցլերը:

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր Է ընտրել Կուրցի հեռանալուց հետո

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր Է ընտրել Կուրցի հեռանալուց հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հաղորդել Է ORF հեռուստառադիոկորպորացիան: Որոշումն ընդունվել Է դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԱԺԿ-ի նիստում:
Դեկտեմբերի 2-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության բազմամյա նախագահ Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ վայր Է դնում իր լիազորությունները: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերին նա կանցլերի պաշտոնից հրաժարական տվեց հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին: Քաղաքական գործիչը նշել Է, որ դեկտեմբերի 3-ին իր լիոզորությունները կփոխանցի ԱԺԿ-ի ղեկավարին:
Նրանից հետո Ավստրիայի ներկայիս կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարեց լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասին՝ համոզմունք հայտնելով, որ կուսակցության նախագահի եւ կառավարության ղեկավարի գործառույթները պետք Է կենտրոնացված լինեն մեկ ձեռքում: Ավելի ուշ ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց Հեռնոտ Բլյումելը՝ Կուրցի զինակիցը: Խոստանում Է թափուր դառնալ նաեւ կրթության նախարարի պաշտոնը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ավստրիայի ֆինանսների նախարարությունը պետք Է գլխավորի Մագնուս Բրուները, ներքին գործերի նախարարությունը՝ Գերհարդ Քառները, կրթության նախարարությունը՝ Մարտին Պոլաշեկը: Նրանք բոլորը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search