Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը Լիբանանի ճգնաժամի վերաբերյալ

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ Լիբանանի ճգնաժամը հաղթահարելու մասին:

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը Լիբանանի ճգնաժամի վերաբերյալ

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը Լիբանանի ճգնաժամի վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը, Գանտահարյանն ընդգծեց՝ պարզ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջնորդում է՝ լուծելու համար Ռիադի եւ Բեյրութի միջեւ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը.
«Համատեղ հայտարարությունն այժմ խոսում է պահանջների մասին, հատկապես բարեկարգումներ, վարչակառավարման նոր դրություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Բացի բարեկարգման հարցերից, հատուկ կետով նշվել է միայն պետական զենքի առկայության հրամայականը։ Կարծում եմ սա է մեխը ամբողջ կոնֆլիկտին։ Ռիադը չի հանդուրժի Հեզբոլլահի ներգրավումը երկրի պետական կյանքին։ Իհարկե, կան նաեւ կետեր՝ անվտանգության, ապօրինի առեւտրի եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,- նշում է Գանտահարյանը։ 
Նրա խոսքով՝ հիմնական առաջադրանքը իրանամետ կազմակերպության զինաթափումն ու հեռացումն է պետական դաշտից։ «Հետևաբար, չեմ կարծում, որ այս հայտարարությամբ խնդիրները կհանգուցալուծվեն․ սա միայն փոքր պատուհան կբացի եւ կարտոնի՝ կառավարության շրջանցելով Լիբանանի աղքատ խավին օժանդակություններ տրամադրել։ Կարծում եմ, կառավարությանը շրջանցելով ժողովրդին աջակցելու տարբեր պետությունների այս վարքագիծը կշարունակվի մինչև խորհրդարանական ընտրություններ, որոնք նախատեսված են մարտին»,- նշեց Գանտահարյանը։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search