Artsakhpress

Սփյուռք

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
17-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին լուրջ վնասներ էր կրել Դիարբեքիրում 2015 թվականին ծավալված թուրք-քրդական բախումների հետևանքով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը:
Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն օծել է եկեղեցին, ինչից հետո շուրջ 100 տարի անց առաջին անգամ այնտեղ պատարագ է մատուցվել:
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը թուրքական լրատվական գործակալությանը հայտնել է, որ վերանորոգումից հետո եկեղեցին կրթական ու մշակութային նպատակներով 10 տարով հատկացվել է Դիջլեի համալսարանին՝ պայմանով, որ հայ համայնքն իրավունք ունի այնտեղ կրոնական արարողություններ իրականացնել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search